[Alis] Armenian National Library Week 2014

Hayrapetyan, Nerses V HayrapetyanNV at state.gov
Wed Mar 19 15:50:23 AMT 2014


Հարգելի գործընկերներ,
Նոր նկատեցի, որ 2006 թ. ԱԳՇ-ն բաց եմ թողել տեքստում: Լրացնում եմ՝
Ապրիլի 3-10, 2006, «Գրադարան` քաղաքակրթությունների խաչմերուկ»:
Ներսես Հայրապետյան


This email is UNCLASSIFIED.


From: Hayrapetyan, Nerses V
Sent: Wednesday, March 19, 2014 10:28 AM
To: 'alis at lists.americancorners.am'
Subject: Armenian National Library Week 2014

Հարգելի գործընկերներ,
Նախ մի քիչ պատմություն.
1950 ական թթ. անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամերիկացիները ավելի շատ ժամանակ են հատկացնում ռադիոյին, հեռուստատեսությանը և երաժշտական գործիքներին, քան գրքերին: Հետաքրքրված լինելով ամերիկացիների քիչ կարդալով` Ամերիկյան գրադարանային ասոցիացիան և Ամերիկյան գրահրատարակիչները 1954թ. հիմնադրեցին շահ չհետապնդող քաղաքացիների կազմակերպություն` Ազգային գրքային հանձնաժողով (National Book Committee): Հանձնաժողովի  նպատակները ամբիցիոզ էին: Դրանք սկսվում էին «խրախուսել մարդկանց կարդալու, ընթերցանությամբ զբաղվելու նրանց ազատ ժամանակ»-ից մինչև «բարելավել եկամուտներն ու առողջությունը» և «զարգացնել ուժեղ և երջանիկ ընտանեկան կյանք» ձևակերպումներ: 1957 թ. հանձնաժողովը ծրագիր մշակեց Ազգային գրադարանային շաբաթվա /ԱԳՇ/ համար` հիմնվելով այն գաղափարի վրա, որ եթե մարդիկ մղվում են դեպի ընթերցանությունը, ապա նրանք կօգտվեն և կաջակցեն գրադարաններին: Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի հետ համագործակցությամբ և Գովազդային խորհրդի աջակցությամբ առաջին Ազգային գրադարանային շաբաթը նշվել է 1958 թ.` “Wake up and read” վերնագրով: Ազգային գրադարանային շաբաթը նորից նշվեց 1959 թ. և Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի խորհուրդը որոշեց նշել այն ամեն տարի: Երբ 1974 թ. Ազգային գրքային հանձնաժողովը լուծարվեց, Ամերիկյան գրադարանային ասոցիացիան ստանձնեց ԱԳՇ հովանավորության պատասխանատվությունը:
Հայաստանում ազգային գրադարանային շաբաթն առաջին անգամ անցկացվել է 2012-ին: Օրերս միության վարչությունը քննարկեց ԱԳՇ կազմակերպչական հարցերը: Որոշվեց ԱԳՇ 2014-ը կազմակերպել ապրիլի 14-21-ը: Առաջին տարվանից սկսած գրադարանային միությունը մասնակիցներին շաբաթվա անցկացման համար թեմաներ է առաջարկել է:  Բոլոր գրադարաններին խրախուսում ենք այս տարի նույնպես շաբաթվա ընթացքում անդրադառնալ տարվա հոբելյաններին: բացի այդ ավանդաբար շաբաթ երեկոն Ընտանեկան ընթերցանության երեկո է հայտարարվում: ԱԳՇ կարևոր բաղադրիչներից մեկը տարվա կարգախոսի ընտրությունն է, որը շեշտադրում է գրադարանային գործի զարգացման ուղղություններից որևէ մեկը:
Մինչև հիմա ԱԳՇ կազմակերպվել են հետևյալ ժամկետներում և կարգախոսներով:
Ապրիլ 14-20, 2002
Ապրիլ 8-14, 2003
Ապրիլ 19-27, 2004
Ապրիլ 11-18, 2005, «Մեր ապագան կարդացող երեխան է»
Ապրիլ 9-16, 2007, «Գրադարան՝ գիտելիքի տուն»
Ապրիլ 14-21, 2008, «Գրադարան՝ իմացության բանալի»
Ապրիլի 13-20, 2009, «Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով»
Ապրիլ 12-19, 2010, «Հայացք գյուղի գրադարանին»
Ապրիլ 11-18, 2011, «Գրատպություն' գիտելիքի հավերժական ներկայություն»
Ապրիլ 11-18, 2012
Ապրիլ 15-22, 2013, «Գրադարան' այժմ նաև թվային»
Ինչպես տեսնում ենք 2002-2004 և 2012-ին ԱԳՇ կարգախոս չի ունեցել: Առաջին տարիներին ԱԳՇ ծրագրում կարգախոս չէր ներմուծվել, իսկ 2012-ին ԱԳՇ-ն անցկացվել է հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը աշխարհի գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում և առանձին կարգախոս չի ունեցել:
Կարգախոսը պարզ պիտի լինի, հստակ ասելիքով և տպավորվի: Ո՞ր տարիքային խումբն ենք մենք ուզում գրադարան բերել: Շատ է խոսվում Երևանի փողոցներում վերջին 1-2 տարում տարածված «Կարդալը ներաձև է» քարոզչական արշավի պաստառների մասին: Չեմ ուզում քննարկել, արդյոք հաջող գաղափար է, թե՝ ոչ: Բայց տեսեք, որ մտապահել ենք: Բոլորս էլ հիշում ենք այն: Ուստի եկեք միասին խորհենք: Եվ խորհենք բարձրաձայն: Ձեր տարբերակը տարածեք այնպես, որ ԱԼԻՍ-ի բոլոր բաժանորդները տեսնեն այն: տեսնենք, թե ո՞վ կառաջարկի ամենակարգին կարգախոսը… ☺
2002-ից ՀԳ միությունը միացել է նաև @your library միջազգային գրադարանային արշավին: @your library-ը ճանաչված ապրանքանիշ է: Այստեղ http://www.ifla.org/at-your-library/ways-to-use կարելի է կարդալ տարբեր երկրներում այդ բրենդի միջազգային օգտագործման մասին: Մենք նույնպես կարող ենք մեր քարոզչական պաստառի վրա, միության կայքում օգտագործել մեր ստեղծած ապրանքանիշը: Այդպիսին կարող է լինել, օրինակ, «Աշխարհի հարստությունը @քո գրադարանում», «Գտիր քո անկյունը @ քո գրադարանում», «Նավարկիր@քո գրադարանում» և այլն:
Ներսես Հայրապետյան
ՀԳՄ 1994-2004 նախագահ
________________________________

Հարգելի գործընկերներ
Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ   2014թ.-ի Ազգային գրադարանային շաբաթն անցկացվելու է ապրիլի  14-21-ը, բացումը`  14-ին, ժամը` 12:00, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում / Տերյան 42/1/:
Խնդրում ենք առաջարկել շաբաթի կարգախոսի տարբերակներ:
Շաբաթվա ծրագրում առաջարկում ենք անդրադառնալ  տարվա գրական-երաժշտական հոբելյաններին և ընտանեկան ընթերցանությանը:
Կարգախոսների տարբերակներն ու շաբաթի ծրագիրը խնդրում ենք մեզ ուղարկել
մի քանի օրվա ընթացքում:
                                      Հարգանքներով`  ՀԳԱ  քարտուղար   Մ. Հովսեփյան


-------------- next part --------------
An HTML attachment was scrubbed...
URL: <http://lists.americancorners.am/pipermail/alis/attachments/20140319/806721c3/attachment-0001.html>


More information about the Alis mailing list